▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանն ու Գարի Կասպարովն ոչ-ոքի խաղացին

CHESS 9LX Ֆիշերի շախմատի առցանց մրցաշարի 7-րդ տուրում մեր շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ:

Հանդիպումն անցավ բավականին սուր պայքարում: Երկու շախմատիստներն էլ հայտնվեցին ցայտնոտում, որի արդյունքում սկսեցին արագ փոխանակել խոշոր խաղաքարերը: Պարտիայի վերջնամասում կողմերը կրկնեցին քայլերը և համաձայնեցին ոչ-ոքիի: Սակայն ուշագրավն այն էր, որ խաղատախտակին ստեղծվեց երկրաչափորեն սիմետրիկ իրավիճակ, բացի այդ երկու շախմատիստներն էլ ունեին հավասար ժամանակ: Նման իդեալական ոչ-ոքի վաղուց չէր գրանցվել խոշոր մրցաշարերում: Լևոն Արոնյանը վաստակեց 5 միավոր և այժմ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Ի դեպ, մրցաշարի վերջին տուրում մեր շախմատիստը սևերով մրցելու է հենց նորվեգացի գրոսմայստերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more