▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մութաֆյան. Քնած մարզպետը, նրա հերոսական կին Լորետան և երկու ավազակ

Սա Սյունիքի մարզպետարանի հեղինակած նոր արկածային սերիալն է... Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ողբերգական իրավիճակն այսքան ծիծաղելի ողորմելիությամբ է պատկերված, միայն սևեռվենք մի հարցի. ի"նչ իրավունքով է մարզպետարանը հրապարակել Լիսկայի տան մոտ դրված տեսախցիկներով արտացոլված տեսագրությունը, եթե դա առայժմ նախաքննական գաղտնիք է համարվում, քանի որ դեռևս գնդապետ Բուդաղյանը չի հարցաքննվել... Համոզված եմ, այս տեսանյութի բովանդակության հրապարակումը, իհարկե, սեփական ,,դրամատուրգիայով,, , արվել է զինդատախազի հանձնարարությամբ: Ուստի, նյութի բովանդակության հրապարակողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության... Եվս մի հարց, մի"թե ,,գնդապետ,, Լիսկան մկան ծակն էր մտել, երբ իր տան բակում նման ռազմական գործողություններ էին ընթանում, իսկ հաշտեցման օպերացիան գլխավորում էր նրա կին Լորետան` դարձած գորիսյան մայր Թերեզա...

ԻՍԿ ԱՅԺՄ` ԳՈՐԻՍՅԱՆ ՍԵՐԻԱԼԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ.
,,Եվ այսպես՝ հունիսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում մարզպետի երկու որդին առանձին-առանձին, իրենց մեքենաներով տուն են գալիս։ Ժամը 22.16-ին մարզպետն է տուն վերադառնում, որից հետո ամբողջ ընթացքում այլեւս չի երեւում տեսապատկերներում։ Ժամը 22.36-ին տան բակին իր մեքենայով մոտենում է Ավետիք Բուդաղյանը։ Այնտեղ այդժամ կանգնածները (մարզպետի երկու որդին, վարորդը, Նիկոլայ Աբրահամյանն ու Զարզանդ Նիկողոսյանը) մոտենում են Ավետիք Բուդաղյանին։ Տեսագրությունը ձայնագրություն չի պարունակում, ուստիեւ չի իմացվում, թե ինչ են խոսում։ Զրույցը տեւում է երկու-երեք րոպե։ Նրանց շարժումներից մինչդեռ երեւում է, որ խոսակցությունը տեղի է ունենում լարված մթնոլորտում։ Հավաքվածներին է մոտենում մարզպետի կինը՝ Լորետա Բարսեղյանը։ Քիչ հետո Ավետիք Բուդաղյանը հեռանում է մեքենայով։ Ժամը 11.06-ին տան բակին կրկին մոտենում է (նախորդից ավելի արագ ընթացքով) Ավետիք Բուդաղյանը։ Այնտեղ գտնվող հինգ տղաները, որոնց անունները նշեցինք վերեւում, մոտենում են նրան։ Այնուհետեւ մոտենում է մարզպետի կինը։ Նորից խոսակցություն Ավետիք Բուդաղյանի եւ հավաքվածների միջեւ։ Մեկ-երկու րոպեից մարզպետի տանն է մոտենում (Բակունցի հրապարակի կողմից) մեկ այլ մեքենա։ Ավետիքն իր մեքենայով փակում է եկող մեքենայի ճանապարհը։ Մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանը (հավաքվածներից մի քանի մետր հեռու) եւ անմիջապես կրակ բացում։ Հավաքվածները դեսուդեն են փախչում։ Լորետա Բարսեղյանը մոտենում է Արտակ Բուդաղյանին եւ բռնում զենքից՝ փորձում խլել այն կամ խանգարել կրակելուն։ Եվ երեք կրակոցի ուղղություն, կարծեք, հաջողվում է փոխել։ Լորետա Բարսեղյանը եւ Արտակ Բուդաղյանը շարունակում են իրար քաշքշել, բայց գնդապետին հաջողվում է առաջ շարժվել։ Նրան է մոտենում Ավետիքը եւ փորձում կանգնեցնել եղբորը։ Այդ պահին երկու եղբայրը վայր են ընկնում կողքի ավազաթմբի վրա։ Քիչ անց վեր է կենում Ավետիքը. քայլվածքից երեւում է, որ նա արդեն վիրավոր է։ Հետեւից նրան է մոտենում եւ թիկունքից բռնում Նիկոլայ Աբրահամյանն ու Ավետիքի զենքը խլում։ Վերջինս մի նոր զենքով է կրակում Նիկոլայի վրա, ով վայր է ընկնում եւ մնում տեղում։ Ավետիքը փորձում է առաջ շարժվել դեպի բակի կողմը, բայց դիմացից կրակում են (կրակողները չեն երեւում տեսապատկերում)։ Հետ է քաշվում, մեկ անգամ եւս կրակում դարպասի ուղղությամբ ու ընկնում գետնին։ Մինչ այդ պահը գնդապետը շարունակում էր մնալ ավազաթմբի վրա ընկած։ Տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է։ Մոտենում է գետնին ընկած Ավետիքին եւ ձեռքի շարժումներ անում (ենթադրվում է, որ օգնություն է կանչում)։ Տնից մարդիկ (այդ թվում եւ կին) են մոտենում… Ավետիքն ընկած էր մեքենայի մյուս կողմում, ուստիեւ չի երեւում, թե ինչպես են առաջին օգնություն ցույց տալիս նրան։ Կրկին տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է. մոտենում է ավազաթմբին ընկած գնդապետին, նախ՝ ոտքով խփում-հրում է կողքին ընկած զենքը, այնուհետեւ ձեռքը մեկնում Արտակին՝ վեր բարձրացնելու փորձ անում, բայց վայր է ընկնում ավազաթմբի վրա, բարձրանում ու նորից քայլում դեպի Ավետիք։ Այնուհետեւ մի տեսարան է, երբ մարդիկ փորձում են երկու վիրավորին՝ Ավետիքին եւ Նիկոլային դնել մեքենայում՝ ըստ էության հիվանդանոց տանելու համար։ Դեռ չէին հասցրել վիրավորներին դնել մեքենայում, երբ գնդապետն ավազաթմբից վեր է բարձրանում՝ վիրավոր վիճակում, ինչը երեւում է նրա քայլվածքից, քայլում դեպի եղբայրը եւ այնտեղ էլ վայր ընկնում։ Հավաքվածները շարունակում են արդեն ակնհայտ երեւացող երեք վիրավորին մեքենաներում դնելու ջանքերը։ Վիրավորներին ուղարկելուց հետո Լորետա Բարսեղյանը մոտենում է գետնին ընկած զենքերին, որ տարբեր տեղերում էին։ Ժամը 23.30-ին վիրավորները տեղափոխված էին…,,:

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more