▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մերժել էր ՆԻԿՈԼԻՆ»

Կոելյոն ասում է, որ եթե մի բան կրկնվել է, կկրկնվի էլի։ 2007-ին «Իմպիչմենտ» դաշինքը, Նիկոլը մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին։ Քաղաքական այդ թեւը շատ էր ցանկանում, որ Տեր-Պետրոսյանը մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա՝ նախագահականին, ինչը բխում էր դասական քաղաքական կատեգորիաներից։ Այդ մասին գրում է «Իրատես de facto»-ն։

«Ըստ ՀԱԿ-ի մեր աղբյուրների, Տեր-Պետրոսյանը կատեգորիկ մերժել էր այդ հարցով իրեն այցելած բանագնացներին։ Ինչպես կարծում են ՀԱԿ-ում, նա ոչ միայն շատ անտարբեր էր գտնվել իրեն արդեն քանի տարի հավատարմորեն սպասող իր թիմակիցների նկատմամբ, այլեւ որ՝ Նիկոլի ու մնացածների իմպիչմենտն առաջին հերթին առնչվելու էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի պլանների մեջ չէր մտնում։

«Իմպիչմենտը» գնաց միայնակ, առանց նրա։

Չնայած այդ հանգամանքին, Տեր-Պետրոսյանն իր երկու կարկառուն ներկայացուցիչներին ներառել էր «Իմպիչմենտի» համամասնական ցուցակի մեջ, ոչ անհայտ Աշոտ Սարգսյանին եւ Պերճուհի Տատուրյանին, որպեսզի հասարակությունը մտածի, թե դա Լեւոնի խաղն է, որպեսզի հասարակությունը չմոռանա իրեն։

Հիշենք, որ այդ ողջ գործընթացը՝ փաստաթղթեր, նախնական ժողովներ, տեղի էր ունենում «Արմատի» շենքում, որի ղեկավարը Բաբկեն Արաքցյանն է։ Այսօր կարծես կրկին ակտիվանում են ոչ միայն Նիկոլի ջահելները, այլեւ «Արմատի» ծերակույտը։ Որոշ գնահատումներով, ՀՀՇ առաջիկա համագումարում այս առումով նույնպես հնարավոր են բավականին հետաքրքիր զարգացումներ, ընդհուպ մինչեւ Բաբկեն Արաքցյանի՝ ՀՀՇ նախագահի առաջադրում»,- գրում է թերթը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more