▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես հասկացե՞լ է, թե ումով ու ոնց սարքեցին իր գլխին»

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․

«Մի բան ասեմ էլի։ Ախր ո՞նց կարան նախկինները ու ներկաները իրականում բացահայտել այսպես կոչված «Մարտի1-ի» գործը։ Նախկինները, եթե բացահայտեին, ապա առաջին հարցը, որը առաջանալու էր, թե այդ ոնց իրենց ԱԱԾ-ի գործակալը այնտեղ հայտնվեց բեմում, ու արդյոք ինքը այնտեղ համապատասխան հանձնարարությամբ այդ կերպ չէր իրականացնում գործակալ-սադրիչի (агент-провокатор) համապատասխան գործառույթը, այսինքն արյունահեղություն ապահովելով հասնել ընդդիմության ուժային ջախջախման, այնպես, ինչպես 1905 թվականին հեղափոխական առաջնորդներից, իսկ իրականության մեջ ցարական ախրանկայի գործակալ քահանա Գապոնը (поп Гапон) հրահրելով բանվորներին ու նրանց տանելով ընդդեմ ցարական զորքերի, ապահովեց արյունահեղություն ու հեղափոխական ուժերի ջախջախում (Кровавое воскресенье): Իսկ դե ներկայիս Պատուհասն էլ հո ինքն իրեն չի բացահայտելու՝ որպես գործակալ...
P.s Հետաքրքր ա, թե այսքան տարի անց, Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես հասկացե՞լ ա թե ումով ու ոնց սարքեցին իր գլխին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more