▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց ‹‹Վեստ Արմենիայից››

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջատար ‹‹Վեստ Արմենիան›› շարունակում է ուսումնամարզական հավաքը Թուրքիայում։ Հայկական թիմը հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում է անցկացրել ղազախական ‹‹Ակադեմիա Օնտուստիկի›› հետ և պարտվել է 3:4 հաշվով։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ղազախական այս ակումբը գլխավորել է Էստոնական ‹‹Տրանս Նարվա›› ակումբի, Երևանի ‹‹Արարատի››, ‹‹Կիլիկիայի››, ‹‹Ուլիսի›› և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը, ով  թիմի գլխավոր մարզչի կարգավիճակում արդեն հասցրել է անցկացնել մի շարք մարզումներ:

‹‹Օնտուստիկ››-‹‹Վեստ Արմենիա›› հանդիպման առաջին խաղակեսից հետո հայկական թիմը 1:3 հաշվով պարտվելիս է եղել։ Երկրորդ խաղակեսում ‹‹Ակադեմիա Օնտուստիկի›› գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը գրեթե ամբողջությամբ փոխել է թիմի կազմը` ևս մեկ գնդակով մեծացնելով առավելությունը հայկական թիմի նկատմամբ:

‹‹Վեստ Արմենիային›› երկրորդ խաղակեսում հաջողվել է երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն ղազախական ակումբն ավելի ուժեղ է գտնվել և վճռել է խաղի ելքը։

‹‹Վեստ Արմենիայի›› հետ հանդիպումն առաջինն էր հայ մասնագետի համար, և այն պսակվեց հաղթանակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more