▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Արոնյանը հաղթեց Վեսելին Թոփալովին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Երրորդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Լեւոն Արոնյանը բավական ակտիվ սկսեց պարտիան և աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը սպիտակների թագավորական թեւի վրա՝ մատային իրավիճակ ստեղծեց:

Թոփալովը 50-րդ քայլից հետո ստիպված կանգնեցրեց ժամացույցը:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատարներ Վիշվանաթան Անանդին եւ Սերգեյ Կարյակինին: 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more