▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Արոնյանը կրեց առաջին պարտությունը

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները: Կենտրոնական էր համարվում Վիշվանաթան Անանդ – Լեւոն Արոնյան հակամարտությունը:

Պարտիան անցավ անչափ լարված պայքարում: Լեւոն Արոնյանը կրեց առաջին պարտությունը մրցաշարում և նահանջեց 3-րդ հորիզոնական: Նա այժմ կես միավորով ետ է մնում Անանդից եւ ռուսաստանցի Կարյակինից:

Հաջորդ, 10-րդ տուրում  Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի ետնապահ, բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more