▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլի Մորտոն փաստաթղթերն ուշացրել է․ ավագանու ընտրություններին չի մասնակցի

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ մոդել, երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոն մասնակցելու է Երևանի ավագանու կայանալիք ընտրություններին և ներառված է լինելու «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում։

Մորտոն հարցազրույցներից մեկում ասել էր, թե կարող ենք նորությունների սպասել, սակայն ավելին չէր ասել։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ դերասանուհին այդպես էլ չի ներառվել նախընտրական ցուցակում։

Մորտոն ուշացրել է այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ էին առաջադրվելու համար։ Վերջինս ընտրություններին չի մասնակցի։

Հիշեցնենք, որ օրերս մամուլը գրել էր՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում ներառված կլինի նաև մոդել, երգչուհի, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more