▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլուի նոր PR ակցիան

Մեր կողմից շատ սիրված (Ես նրա նկարներն եմ սիրում) հայտնի ու տաղանդավոր «աստղ» Լիլուն նոր ՓԻառ ակցիա է մտածել: Բա: Հենց նոր կարդացի. «Լիլուն ամուսնության առաջարկ է ստացել»: 

Հաաաա~~~ ուռաաա~~ մենք հեսա կպսակենք իրան: Ասումա մի ինչ որ «շատ պատահական» օգտատեր Լիլուի էջին (Լիլուն էջը խիա բաց պահել է) սիրող խոստովանությունա արել ու նույնիսկ պահանջելա ամուսնանալ նրա հետ (Խեղճ Լիլու չի հասցրել ջնջի այդ մարդու առաջարկը, որ կայքերը իրա մասին հանկարծ հեգնանքով չխոսան էլի) ու մէ~ շուխուրա ընկել, մէ~ Լիլու են տարածում կայքերը, օհոոո~~ հասեք Լիլուին տարա~~ն:

Էս «պատահականության» մեջ ինձ մի երկու բան ա հետաքրքիր էլի. Յա էս առաջին անգամն են Լիլուին ամուսնության առաջարկություն անում՞՞՞ Ինչի հենց էս մեկը շուխուր հանեց՞՞՞ Ինչու էր է Լիլուի պատը տենց «բացօթյա», ոնց էղավ է, որ առաջարկությունը կայքի լրագրողը տեսավ էս մեր Լիլուն սկի չտեսավ.... 
Ու վերջում նյութի գրվածա. «Օ~ սպասեռնք մեր Լիլուի պատասխանին» :Ճ

Չէ Մատաղ աշկիս Լիլուն արդեն պալիտա արել, որ 16+ ֆորմատի ֆոտոների ցուցադրման դաշտում ինքը արդեն մոնոպոլ չի, ու որոշելա նոր Փիառ անելու ձևեր մտածել:
Հ.Գ. Մեկա ես կսպասեմ նրա ֆոտոսեսիաներին:

Աղբյուրը` Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more