▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամեր առաջ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին: Երկու հայտարարություն առանձնապես ուշագրավ է դեռևս Հայաստան կոչվող գարշահոտող փլատակապետության ժամանակավոր բնակիչների տեսանկյունից (թեև դրանք դրա վրա էլ թքած ունեն):
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է:
«Մենք չենք կարող հանդուրժել դա: Հայաստանը սպառնալիք է մեզ համար: Մենք կործանելու ենք, մենք վերացնելու ենք Հայաստանը»,- ասել է Ալիևը:
Երկրորդիվ` Ալիևը հայտարարել է, որ ինչ էլ լինի` Զանգեզուրի միջանցքը լինելու է:
«Մենք չենք հանդուրժելու դրա չբացվելը: Այն մեզ անհրաժեշտ է: Մենք բացելու ենք այդ միջանցքը»:
Այսինքն` նախ վերցնելու են Սյունիքը:
Ալիևը նաև հայհոյել է Բայդենի վարչակազմին` հայտարարելով, թե «Սորոսի ժամանակաշրջանն ավարտվում է Ամերիկայում»:
Այդպիսով՝ նա կիրառել է կրեմլյան` իր դաշնակցի` Պուտինի բառապաշարն ու խոսույթը և դրանով ցույց տվել, որ վստահ է, որ Թրամփի վարչակազմն իր ծրագրերի իրականացման առումով ամենահարմար վարչակազմն է:
Ըստ էության՝ Ալիևը խոստովանել է բառացիորեն այն, ինչը ես արդեն երկու տարի է, գրեթե ամենօրյա ռեժիմով, կրկնում եմ, որ չի լինելու խաղաղություն, լինելու է հարձակում` Սյունիքի գրավման նախնական փուլով: Որից հետո լինելու է Հայաստանի Հանրապետության վերացում:
Հետաքրքիր է, որ Ալիևը այլևս անգամ չի էլ մտահոգվում այն հանգամանքով, որ, ըստ էության, իր սատրապի` Նիկոլ Փաշինյանի` հայերին ձրի վաճառվող քարոզչությունը, թե խաղաղություն է լինելու` հօդս է ցնդում սրանով:
Իսկ դա նշանակում է, որ արդեն այլևս անգամ Նիկոլ Փաշինյանը պետք չէ իրեն, որովհետև ողջ Հայաստանի ռազմական գրավման պլանը պատրաստ է, և մոտ է այն իրականացնելու օրը:
Հետևաբար, ի սկզբանե սուտ դուրս կգա Փաշինյանը, թե արժանահավատության շղարշով կվաճառի կեղծիքը սեփական ցեղախմբին, այլևս կարևոր էլ չէ:
Ոչինչ այլևս կարևոր չէ:
Ինչպես ասել էի` վերջը մոտ է:
Թող կործանվի, գրողի ծոցը, քանի որ դա հենց իր` կործանվողի երազանք է, որի համար կործանվողն՝ ինքը որևէ ջանք չի խնայել: Լինի 100 տարի առաջ, թե վերջին 34 տարիների ու հատկապես վերջին 4 տարիների ընթացքում:
Արժանի է կործանման և այլևս անխուսափելիորեն կործանվելու է: Իսկ լավատես քաղաքական ֆանատիկոս-աղանդավորներն ու մնացած խաժամուժը թող շարունակի կարծել, թե ինքը պայքարում է, երկիր է փրկում, կամ էլ թե որևէ մեկը որևէ մեկին որևէ բան կարող է «թույլ չտալ»:
Չկա պայքար, չի լինելու պայքար: Չկա երկիր, չի լինելու երկիր:
Կար հայրենիք, չկա և այլևս չի լինելու հայրենիք»:

***

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են։
Հայաստանում բոլոր օրակարգերը պետք է ծառայեցվեն հասնելու մեկ խնդրի լուծման, և այդ խնդիրը մեր հայրենիքի՝ այսինքն՝ հենց մեր բոլորի, անվտանգությունն է։
Բոլոր ճղճիմ խոսույթները մի կողմ պետք է դրվեն՝ անվտանգություն, անվտանգություն և էլի անվտանգություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more