▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկայի «երևանյան Օլիմպոսը»` «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ

Սուրեն Խաչատրյանի «երևանյան օլիմպոսը»՝ դղյակ-առանձնատունը «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ վերնագրի ներքո  nrnak.com-ի  թղթակիցն անդրադարձել է մարզպետ դառնլու հանգամանքին և դրա եկամտաբերության աստիճանին` արձանագրելով մի քանի փաստեր.

«Մեր բոլոր մարզպետների միջից ամենաճանաչվածը, ամենահարուստը, ամենաէմոցիոնալն ու հիթ շքերթների բազմակի հաղթողը՝ Սուրիկ Խաչատրյանը, 2012 թվականին հայտարարագրել է իր 7 միլիարդ դրամ եկամուտի մասին: Վերլուծելով նրա ամբողջ կարողությունները՝ գազալցակայանները, հանքերը, բազմաթիվ թանկարժեք մեքենաները, բազմաոճ բնականները, ինձ որպես լրագրող, ամենատպավորիչը թվաց Սուրիկ Խաչատրյանի «երևանյան Օլիմպոս»՝ դղյակ-առանձնատունը, որը մեզ ցնցեց իր ճարտարապետական հոյակապ լուծումներով ու շինարարական ճոխությամբ: Պարզ երևում է, որ այս առանձնատան զբաղեցրած մակերեսը, շինարարական աշխատանքների ծավալը, շինանյութն ու աշխատուժը մի քանի անգամ գերազանցում են Սուրիկ Խաչատրյանի միջոցները»,-գրել է թղթակիցը` հարց բարձրացնելով, թե ի՞նչ պետք է անի մարզպետը` գումար «հետ գցելու» և նման առանձնատուն կառուցելու համար:

Տեսանյութը`  politik.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more