▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկայի տղան` եկեղեցու խաչի քավո՞ր. «ՉԻ»

««ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 2015 թվականի Խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Ըստ տրամանաբության՝ եկեղեցու Խաչի քավոր կարող է դառնալ այն մարդը, որը դավանում է բարձր արժեքներ, մինչդեռ վերոնշյալ երիտասարդի անունը կապվում է բազմաթիվ սկանդալային պատմությունների հետ:

Դրանցից ամենաաղմկահարույցը Ավետիք Բուդաղյանի (որն, ի դեպ, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր Լիսկայի ընտանիքի հետ) սպանությունն էր:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի Եպիսկոպոսաց ժողովը որոշում կայացրեց եւ չափանիշներ նախանշեց, թե ովքեր կարող են լինել մկրտության կնքահայրեր: Նրանք պետք է լինեին բարոյական, առաքինի, բարի ու մի շարք բարձր արժանիքներ ունեցող մարդիկ, իսկ եկեղեցու Խաչի քավորի կենսագրությունը պետք է լինի բացառապես անաղարտ:

Թե ինչու կաթողիկոսի առաջնորդարանից ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ եկեղեցու խաչի քավորներ «ընտրվում» են հատկապես քրեական անցյալով մարդիկ՝ դժվար է ասել, բայց որ մեր երկրում բարոյական արժեքներն այլեւս չեն գնահատվում՝ դա փաստ է»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Չորրորդ իշխանություն»  թերթում

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more