«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն զբաղված է ոչ միայն համայնքների, այլեւ սեփական բիզնեսի խոշորացմամբ. նրան պատկանող Վանաձորի «Կրեմա» կաթնամթերքի գործարանը, նախարարի պաշտոնը թողնելուց հետո, դադարել էր գործունեությունը, սակայն օրերս ռեինկարնացիա է ապրել` վերակենդանացել, արդեն Երեւանում եւ, ըստ որոշ լուրերի, արդեն աշխատում է։ «Չէ, դեռ ռեինկարնացիա չի ապրել, տղաները` եղբորս որդին եւ իմ որդին, փորձում են գլուխ բերել գործը. գործընթացը դեռ չի ավարտվել, պրոցեսի մեջ է, չգիտեմ, կարծեմ` վարկավորման խնդիր կա»,- մեզ ասաց պարոն Լոքյանը, որը երեկ «ուժեղ գրիպ» էր: Հա՛մ գրիպ եք, հա՛մ փող չունենք: «Ես նման բան չասացի, երբ գործարանն աշխատի, առաջինը ձեզ կհյուրասիրենք»: Ու կասե՞ք, թե որտեղից վերջապես «ճարեցիք» փողը։ «Պարտադիր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լոքյանի գործարանը «վերակենդանացել է».«Հրապարակ»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


