Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում սպորտի զարգացման համար հատկացվող միջոցները պետք է արդյունավետ ծախսել: Նա պաշտոնյաներին կոչ է արել սիրուհիների «պահել» ոչ թե պետության, այլ սեփական ֆինանսների հաշվին, փոխանցում է RBC-ն։
«Ուզում եմ ասել, որ հարազատներին, մերձավորներին, սիրուհիներին խնդրում եմ, «պահեք» սեփական ֆինանսների հաշվին», - ասել Է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հավելել է, որ «խնդիր չունի հետևելու, թե իրականում ուր են գնում պետական փողերը»: