▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուրջ փոփոխություններ» Եվա Ռիվասի անձնական կյանքում

Եվա Ռիվասը Հայաստանում է. ահա այսպիսի լուր էր վերջերս տարածվել: «Օրեր առաջ մտերիմ ընկերներիցս մեկի ծննդյան տարեդարձին էի: Միջոցառման ընթացքում «ֆեյսբուքյան» էջումս նկարներ էի տեղադրել ու նշել, որ գտնվում եմ Երեւանում: Շատերը կարծել էին, թե Հայաստան եմ եկել, բայց, ցավոք, այդպես չէ. պարզապես ես գտնվում էի Մոսկվայի «Երեւան»  ռեստորանում: Համենայնդեպս, իմ գալուստը Հայաստան սարերի ետեւում չէ»,-Բրավո.am-ի հետ զրույցում պարզաբանում է երգչուհին:

Խոսելով կարիերայի մասին, նա նշել է, որ այս  պահին նոր տեսահոլովակների, ֆոտոսեսիաների եւ մենահամերգ կազմակերպելու աշխատանքներ են տարվում: «Կարիերաս երկրորդ շնչառություն է ստացել: Մեծ ցանկություն ունեմ ծննդյանս օրը` հուլիսի 13-ին, Երեւանում մենահամերգ տալ, սակայն համոզված չեմ, որ այս կարճ ժամանակահատվածում կհասցնեմ պատրաստվել: Այնուամենայնիվ, կանեմ հնարավորինս»,-ասել է Եվա Ռիվասը` խոստանալով, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է լինելու:

Իսկ նրա  անձնական կյանքում «լուրջ փոփոխություններ» են տեղի ունեցել, ինչի մասին, երգչուհին դեռևս  չի ցանկացել խոսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more