▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լույսը եկավ, քսվեց քեզ ու վերջ` փրկված ես, շարունակելու ես ապրել... այսօրվա լույսը Լևոն Խեչոյանն էր

Խեղդվում ես օդի պակասությունից, օճառի գարշահոտից, քծնանքի պղտոր սելավից, դավաճանությունից, փալասությունից, բարոյախոսներից, անբարոյակաթյունից, հեղհեղուկությունից, արդեն հեսա-հեսա ուզում ես բուշմեն դառնալ, միջնամատդ քոր է գալիս, սիրտդ ծակում է, տան մեջ չես գտնում էն աթոռը, որի վրա հնարավոր է նստել ու չգլորվել, չես գտնում էն գիրքը, որը կկարդաս ու կյանքին փիլիսոփայորեն կնայես, չես գտնում էն երաժշտությունը, որը կստիպի քեզ աշխարհի քաղաքացի զգալ ու գլուխդ ազատել էս փոսից...

Կարճ ասած` սահմանագծին ես, գահավիժում ես... Մեկ էլ տեսնում ես` չէ, փրկված ես, լույսը եկաաաաաավ-եկաաաաաաավ, թեթեւ քսվեց քեզ ու վերջ` փրկված ես, շարունակելու ես ապրել...

Այսօրվա էդ լույսը ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆՆ էր: Էսքան բան:
Տոնդ շնորհավոր, Լեւոն ջան:

 

Լրագրող Լիզա Ճաղարյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Հիշեցնենք, որ գրող Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետական պարգևից` նշելով, որ
չի կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more