▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրող Գևորգ-Էմին Տերյանը քաղաքական հալածանքի է ենթարկվում

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ քաղաքացի, լրագրող, խմբագիր, մանկավարժ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ հարուցված քրեական գործն, ըստ էության՝ քաղաքական  հետապնդում է, որով փորձում են հալածել ճանաչված լրագրողին սուր քննադատական հրապարակումների համար Oragir.News-ում և «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարում։

Տեղեկացնենք, որ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելու հիմք է հանդիսացել վերջինիս  ֆեյսբուքյան  գրառումը՝ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։ Քննչական մարմինը գրառման մեջ բռնության կոչ է նկատել, սակայն չի նկատել հասցեական հանգամանքների բացակայությունը։

Լրագրողի նկատմամբ այսօրինակ հալածանքով խախտվում են Հայաստանի ստանձնած միջազգային  պարտավորությունները, խարխլվում են Հայաստանում արդարադատության և իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը, վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում է խոսքի ազատությունը։


«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more