▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողները գաղտնի հրապարակել են հայտնի ֆուտբոլիստների մերկ լուսանկարները

Խորվաթիայի ֆուտբոլիստները հրաժարվել են խոսել Բրազիլիայում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը լուսաբանող լրագրողների հետ: Բանն այն է, որ լրագրողները գաղտնի հրապարակել են լողավազանում արված թիմի անդամներից մի քանիսի մերկ լուսանկարները: 

«Ես չեմ կարող ստիպել նրանց ձեզ հետ շփվել այն բանից հետո, ինչ դուք արել եք նրանց և նրանց ընտանիքների հանդեպ»,- լրագրողներին ասել է թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը և ավելացրել.

«Իսկ դուք ինքներդ ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե մեկը ձեզ մերկ լուսանկարեր: Նրանք անդրդվելի են, և ձեզ հետ չեն խոսի, և ես չգիտեմ, թե լռությունը կավարտվի վաղը կամ կտևի մինչև աշխարհի առաջնության ավարտը: Ես հարգում եմ իմ խաղացողների կարծիքը»,- իր խոսքը եզրափակել է Կովաչը։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more