▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ-ում ցեղասպանություն է, կոչ եմ անում բոլորին՝ օգնել և տարածել խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման է ենթարկվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։

Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է։

Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը։

Երեխաները թիրախ ՉԵՆ, 1 երեխա արդեն սպանվել է, 11-ը վիրավորվել են»,- գրել է Մխիթարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more