▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մադրիդի «Ռեալը»` Իսպանիայի չեմպիոն, «Բարսելոնան» երկրորդն է

Իսպանիայի առաջնության եզրափակիչ՝ 38-րդ տուրի վերջին երկու խաղերում որոշվեց Իսպանիայի չեմպիոնը:

Առաջատար Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Մալագային», իսկ «Բարսելոնան», որը հետ էր մնում երեք միավորով, սեփական հարկի տակ ընդունեց «Էյբարին»:

«Մալագա» 0–2 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ 0-1՝ Ռոնալդու 2՛, 0-2՝ Բենզեմա 55՛ 

 

 

«Բարսելոնա» 4–2 «Էյբար»

Գոլերը՝ 0-1, 0-2՝ Ինուի 7՛, 61՛, 1-2՝ Խունկա 63՛, ինքն, 2-2՝ Սուարես 73՛, 3-2, 4-2՝ Մեսի 76՛, 11մ, 90

Մադրիդի «Ռեալը» վաստակած 93 միավորով դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ հետապնդող «Բարսելոնային» գերազանցելով 3 միավորով:

Արքայական» ակումբն Իսպանիայի ուժեղագույն թիմի կոչումը նվաճեց իր պատմության մեջ 33-րդ անգամ:

Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 34 խաղում խփել է 37 գոլ (6-ը՝ 11 մ-ից):

Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը՝ 35 խաղում խփել է 28 գոլ: Եռյակը եզրափակեց Կրիշտիանու Ռոնալդուն, որը 29 խաղում խփել է 25 գոլ (6-ը՝ 11 մ-ից):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more