▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մադրիդի Ռեալում այլևս ոչ ոք 9 համարի ներքո հանդես չի գա

Մադրիդի Ռեալի ղեկավարությունը որոշել է անվանակոչել  թիմի 9 համարը  Ալֆրեդո դի Ստեֆանոյի անունով: Արգենտինացի լեգենդը կյանքից հեռացավ հուլիսի 7-ին՝ 88 տարեկան հասակում:

-Նա հավերժ կմնա մեր սրտերում: Յուրահատուկ ֆուտբոլիսն արժանանում է յուրահատուկ վերաբերմունքի և նրա 9 համարով այլս ոչ ոք հանդես չի գա: Այաքսում այդպես 14 համարն է՝ Կրոյֆի պատվին, Ինտերում 4-ն է՝ Ձանետիի պատվին, Նապոլիում Մարադոնայի պատվին 10 համարն է ամրագրված, Շալկեում էլ 7-ն է՝ Ռաուլի պատվին: Բայց նրանցից յուրաքանչյուրը չի արել ակումբի համար այնքան բան, որքան դի Ստեֆանոն Ռեալի համար,- Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Այսպիսով, 9 համարը Ռեալում այլևս ոչ ոք չի կրի…

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more