▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

116-ամյա ճապոնացին, ով համարվում էր աշխարհի ամենատարեց տղամարդը, հեռացել է կյանքից: Նա մահացել է բնական մահով` հիվանդանոցում: Այս մասին գրում է mignews.ru-ն` հղում անելով The Daily Mirror-ին:

Երկարակյաց ճապոնացին 14 թոռ ուն, 25 ծոռ:

Նա մինչև 90 տարեկան դառնալը զբաղվել է հողագործությամբ:
Ճապոնացին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում 2012-ի դեկտեմբերին: Սակայն նրան չհաջողվեց կրկնել ֆրանսուհի Ժաննայի սխրանքը, ով ապրել է 122 տարի:
Այժմ աշխարհի ամենաերկարակյաց մարդը կրկին ճապոնուհի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more