▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է ֆուտբոլի արքա Պելեն

82 տարեկան հասակում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեն։

Նա տևական ժամանակ պայքարում էր տարբեր հիվանդությունների դեմ: «Ֆուտբոլի արքան» աշխարհի միակ ֆուտբոլիստն էր, որ երեք անգամ նվաճել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը (1958, 1962 և 1970 թվականներ):

Աշխարհի առաջնություններում նա մասնակցել է 14 հանդիպման ու խփել 12 գոլ՝ այդ թվում 3 գոլ հաղթական եզրափակիչներում:

Բրազիլիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 92 խաղի, խփել 77 գոլ: Նրա ռեկորդը պահպանվում էր ավելի քան 50 տարի, սակայն վերջերս կրկնվեց Նեյմարի կողմից:

Ակումբային մակարդակում Պելեն ելույթ է ունեցել բրազիլական «Սանթոսի» և ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսի» կազմում՝ երկու անգամ հաղթելով Լիբերտադորեսի գավաթն ու Մինչմայրցամաքային գավաթը (1962 և 1963 թվականներին):

Նա ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի վարկածով՝ 20-րդ դարի լավագույն մարզիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more