▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է լեգենդար Մուհամեդ Ալին

Հունիսի 3-ին` 74 տարեկան հասակում մահացել է լեգենդար բռնցքամարտիկՄուհամեդ Ալին(Կասիուս Կլեյ):

Մուհամեդ Ալին երկար տարիներ տառապում է Պարկինսոնի հիվանդությունից: Հանրության շրջանում նա վերջին անգամ հայտնվել է այս տարվա ապրիլին Արիզոնայում տեղի ունեցած բարեգործական երեկոյին ժամանակ: Ալին ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում հոսպիտալացվել էր շնչառական համակարգի խնդիրների պատճառով:  

Ալին 1960թ.-ի օլիմպիական չեմպիոն էր մինչև81 կգ քաշային կարգում: Հետո նա տեղափոխվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտ և 1964թ.-ին դարձավ գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն: 1964-1966 և 1974-1978 թթ-ին եղել է գերծանր քաշային կարգի բացարձակ չեմպիոն:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ալին անցկացրել էր 61 մենամարտ, որոցից 56-ում հաղթանակ էր տարել (37 նոկաուտով), կրել 5 պարտություն: Մի քանի պարբերականների կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն մարզիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more