▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Մարգո Ղուկասյանը` հրապարակախոսության և լրագրության դասականներից

Մեծ, շատ մեծ ցավ ապրեցի' տեղեկանալով Մարգո Ղուկասյանի մահվան մասին: Տասն օր առաջ մեր հրապարակախոսության և լրագրության ապրող դասականը նշեց իր ծննդյան օրը' դառնալով 86 տարեկան: Ու հիմա հեռացավ' թողնելով մի հզոր ու մեծ ժառանգություն, թողնելով մի քանի տասնյակ գիրք, մի քանի հարյուր հոդված և այսուհետ միշտ հիշվող անուն-ազգանուն... Մարգո Ղուկասյանի անունը մեր տանն եմ լսել, մորս համադասարանցին էր եղել, չնայած մեկ տարով մեծ էր մորիցս: Հենց մայրս էլ ինձ ծանոթացրել էր Մարգո Ղուկասյանի հետ, ու հափշտակությամբ կարդացել էր նրա հոդվածները, գրքերը, գրել հոդվածներ նրա գրքերի մասին: Մարգո Ղուկասյանը մեր դասական հրապարակախոսության ավանդույթների կրողն էր, նա նաև արդիականացրեց հրապարակախոսությունը, էսսեն ու պրոբլեմային հոդվածը միավորեց' այսպիսով ստեղծելով իր ինքնատիպ ոճը, պատումնային առանձնահատկությունները...
Հիմա Մարգո Ղուկասյանն էլ շրջանակված անուն դարձավ...Բայց մխիթարվենք միջնադարյան գրչի հիշատակությամբ. ,,Ձեռս գնա, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող,,...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more