Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև․ հաղորդում է Ելիսեյան պալատը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը Ալիևին հայտնել է Հարավային Կովկասում լարվածության վերսկսման հետ կապված իր խիստ անհանգստության մասին և կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»,- ասված է հաղորդագրության մեջ։