«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցին։
«Մակրոնն էսօր կա, վաղը՝ չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է, Մակրոնի վրա մենք հո՞ւյս ենք դնում»,- հայտարարեց Ծառուկյանը։
Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ Մակրոնը Ֆրանսիայում չի ընտրվելու։
***
|
«Եթե այնպես ստացվի, որ Նիկոլ Փաշինյանն ունենա ձեր ձայների կարիքը, կմիանա՞ք նրան»,- Նոր Հաճնում քարոզարշավի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից։ «Ո՛չ, բացառում եմ... Հիշո՞ւմ եք, երբ բոլորը սպասում էին արդարության սկզբունքին, ես եմ կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին, հրապարակում ասել եմ՝ ժողովո՛ւրդ ջան, էսօր մեզ պետք ա փոփոխություն, ո՞ւմ եք ձեր ձայնը տալու, ասել են՝ Փաշինյանին։ Ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, մինչև վերջ կանգնում ենք, Նիկոլ Փաշինյանին ընտրում վարչապետ։ Ասում էր՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չի, Ղարաբաղը դա Հայաստան է ու վերջ․․․ 8 տարի է՝ վարչապետ է, խոստումներ է տվել, կա՞ մեկ խոստում, որ կատարած լինի։ Չկա՛։ Բա եթե չի արել, էլ նորից ձայն եմ տալիս, որ ի՞նչ անեմ»,- պատասխանեց Ծառուկյանը: *** |
|
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական համագործակցությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է. «Բացառում եմ, որովհետև հրապարակում, երբ բոլորս սպասում էինք արդարության սկզբունքին, ես եմ կանգնել իր կողքին ժողովրդի հետ, հիշո՞ւմ եք: Գնացել եմ հրապարակ, ասել եմ՝ ժողովուրդ ջան, էսօր մեզ պետք է փոփոխություն, ո՞ւմ եք ձեր ձայնը տալու՝ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, թե՞ Նիկոլ Փաշինյանին, որովհետև դեմքերն այդ երեքն էին, բոլորը գոռացել են՝ Նիկոլ Փաշինյան: Ասել եմ՝ մինչև վերջ կանգնում ենք, Նիկոլ Փաշինյանին ընտրում ենք վարչապետ: Ասում էր՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չի, «Ղարաբաղը Հայաստան է, ու վերջ», և այլն: Մենք եղանք իրենց հետ գործընկեր, իր ասածները չկատարեցինք, որովհետև անընդունելի էր, անմիջապես դրեց հրապարակում մեր նախարարներին հանեց, հանե՞ց, էսօր մենք պատասխանատու չենք, չէ՞, եղածի համար...»: |


