▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Մալխաս Ամոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 6։0 հաշվով հաղթելով ուկրաինացի Անդրեյ Կուլիկին՝ նվաճել է ոսկե մեդալը։

Նա 72կգ քաշային կարգում մինչև եզրափակիչ հասնելը 3 անընդմեջ հաղթանակ է տարել շատ ուժեղ ըմբիշների նկատմամբ, որոնք ներկայացնում էին Վրաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը։ Հայ ըմբիշը 4։1 հաշվով հաղթել է Օթար Աբուլաձեին, այնուհետև 7։0 հաշվով առավելության հասել Հասան Խասանլիի նկատմամբ, և վերջապես կիսաեզրափակչում էլ 4։1 հաշվով հաղթել Սերգեյ Կուտոզովին։ Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանի մրցակիցը ուկրաինացի Անդրեյ Կուլիկն էր, որը կիսեզրափակչում առավելության էր հասել Բելառուսը ներկայացնող մեր հայրենակից Մարտուն Բադալյանի նկատմամբ։ Ամոյանը մրցափուլերից յուրաքանչյուրում վաստակել է 3-ական միավոր, ու ոչ մի շանս չտալով մրցակցին՝ հռչակվել Եվրոպայի չեմպիոն։

60 կգ քաշային Տիգրան Մինասյանը առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Առնաուտին, բայց կիսաեզրափակիչում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անվար Ալախիարովին։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը պարտության մատնեց իսպանացի Էնդի Խուան Սաչին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more