▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալխաս Ամոյանը՝ Կիևի ըմբշամարտի մրցաշարի հաղթող

Կիևում անցկացվող ըմբշամարտի անվանդական խոշոր մրցաշարում խաղարկվեցին առաջին մեդալները:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջին մրցանակը նվաճեց 63 կգ հունահռոմեական ոճի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը, որը 3-րդ տեղի համար մրցամարտում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց ուկրաինացի Օլեքսանդր Խուրշինին և նվաճեց բրոնզե մեդալ:

72 կգ քաշային կարգում եզրափակիչ մտած Մալխաս Ամոյանը 9:1 հաշվով մաքուր հաղթեց վրացի Շմագի Բոլկվաձեին և գրավեց 1-ին տեղը: 77 կգ քաշային Կարապետ Չալյանը եզրափակիչում մրցեց Վրաստանի մյուս ներկայացուցիչ Այվենգո Ռիկաձեի հետ և պարտվեց 2:5 հաշվով: Նա բավարարվեց արծաթե մեդալով:

Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, չներկայացավ 3-րդ տեղի համար բուլղարացի Կիրիլ Միլովի հետ մրցամարտին և ի վերջո գրավեց 5-րդ տեղը: Ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը 74 կգ քաշային կարգի փոքր եզրափակիչում պարտվեց վրացի Գիորգի Սուլավային՝ 0:10:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more