▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդի» ո՞ր հանդիպումները բաց կթողնի Հենրիխ Մխիթարյանը

vivaronews.am-ը գրում է. Երեկ ԱՊԼ-ի 14-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստիպված եղավ լքել խաղադաշտ պատգարակի օգնությամբ:

Ինչպես արդեն տեղյակ եք, հանդիպման ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարեց, որ Մխիթարյանի մոտ լուրջ բան չկա և վիրահատության կարիք էլ չկա: Հաջորդ հանդիպմանը Հենոն չի մասնակցի, բայց պորտուգալացին հույս է հայտնել, որ հայ կիսապաշտպանը կապաքինվի մինչև Boxing Day-ը:

Սա նշանակում է, որ Մխիթարյանը բաց կթողնի թիմի առաջիկա երկու հանդիպումները, որոնցից մեկը կկայանա դեկտեմբերի 15-ին («Կրիստալ Փելաս» – «ՄՅՈՒ») և դեկտեմբերի 17-ին (Վեսթ Բրոմվիչ» – «Մանչեսթեր Յունայթեդ»):

Եթե հավատանք Ժոզե Մոուրինյոյի խոսքերին, ապա Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ դեկտեմբերի 26-ին, երբ «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ կընդունեն «Սանդերլենդին»:

Ավելացնենք, որ Հենոյի խփած միակ գոլը օգնեց «Յունայթեդին» հաղթել «Տոտենհեմին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more