▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաներին իր արյունն է խմեցրել

Նորվեգիայի մանկապարտեզներից մեկի դաստիարակչուհուն աշխատանքից ազատել են այն բանի համար, որ նա մանկապարտեզի 3-6 տարեկան մի քանի երեխաների թույլ է տվել խմել իր արյունը: Պարզվում է` կինն իր հետ մանկապարտեզ սեփական արյունով լցված անոթ է բերել: Բժիշկները կնոջից արյան փորձանմուշ էին վերցրել` հետազոտություններ անցկացնելու համար: Հետաքրքրասեր փոքրիկները դաստիարակչուհուն խնդրել են թույլ տալ փորձել արյան համը, և կինը «սիրահոժար» թույլ է տվել: Հիմա բժիշկները հետազոտում են երեխաներին` պարզելու համար` արդյոք նրա՞նք ՁԻԱՀ-ով կամ հեպատիտով չե՞ն վարակվել. այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more