▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը կշարունակվի

Այսօր՝ փետրվարի 3-ին Երևանի քաղաքապետարանում անցկացրեցի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ոլորտների պատասխանատուներին հանձնարարեցի շարունակել մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը, խստորեն վերահսկել ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման գործընթացը, ինչպես նաև շարունակել պարտադիր բարեկարգման կանոնների մասին պատշաճ իրազեկումը։
Խորհրդակցության ավարտին, ըստ ոլորտների, պատասխանատուների կողմից ներկայացվեցին քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունները՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով: 
Մյուս ոլորտների պատասխանատուներին հանձնարարեցի ևս նախապատրաստվել` նույն սկզբունքով ներկայացնելու տարեկան հաշվետվությունները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

 

Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more