▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկատան փոքրիկների հոգեբանությունը տարբերվում է բոլորից

Մանկատուն, ճաքճքած պատեր, երբեմն ցուրտ, երբեմն խոնավ եւ առանց նորմալ կոմունալ հարմարանքների. Մի անուն, որ, եթե փորձես հասկանալ` ինչո՞ւ են մարդիկ թույլատրել կառուցել մի շինություն եւ այն անվանել մանկատուն, միգուցե նաեւ խելագարվես. Մանկատուն մի սարսափելի վայր որտեղ երիտասարդ աղջիկները, կանայք բերում են իրենց փոքրիկներին եւ հանձնում բախտի քմահաճույքին. Մանկատան փոքրիկների հոգեբանությունը տարբերվում է բոլորից. իրենք համարում են անտեսված մարդիկ, երբ անգամ լքել է հարազատ մայրը, եւ շատ անգամ այդ փոքրիկները չեն ուզում ճանաչել իրենց իսկ ծնողներին, այն ծնողներին, ովքեր մատնել են անտերության եւ մի մեծ խաչ քաշել նրանց վրա. Ոչ մի մայր չի գիտակցում, թե ինչ դաժան կյանք է սպասում իրենց երեխային, երբ բարուրը ձերքին կանգնում է մանկատան դռների արջեւ. Ես չեմ մեղադրում նրանց, բնավ իրավունք էլ չունեմ, սակայն երեխաները անմեղ արարածներ են, ովքեր վաղ թե ուշ կգիտակցեն ամեն ինչ եւ կմեղադրեն իրենց լույս աշխարհ բերողներին. Կան կանայք կամ աղջիկներ, ովքեր ինչ-ինչ պատճարներով չեն կարող մայրանալ, բայց երազում են եւ չեն ուզում կորցնել երազելու եւ այդ երազանքը ի կատար ածելու ցանկությունը. Կան նաեւ աղջիկներ կամ կանայք, ովքեր չգիտակգելով կամ գիտակցելով հանձնում են իրենց փոքրիկներին մանկատուն եւ մոռանում նրանց գոյության մասին. Թեպետ մեծ մասը վարվում է այդպես խաբված կամ լքված լինելուց.

Մանկատան դաստիարակներ...Ովքե՞ր են նրանք.մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել երեխաներին, թե՞ ավելի դառնացնել նրանց կյանքերը: Կան դաստիարակների մի քանի տեսակներ. ոմանք չունեն սիրտ եւ վարավում են երեխաների հետ այնպես, ինչպես որ կամենում են, հարվածում, պատժում տարբեր պատժամիջոցներով, զրկելով անգամ հաց ուտելուց. Կան նաեւ դաստիարակներ, ովքեր խղճալով փոքրիկ մանուկներին` նրանց հետ վարվում են շատ քնքշորեն. իվերջո նրանք էլ են մարդ եւ ունեն այն բոլոր իրավունքները ինչ եւ մյոս երեխաները, թեպետ դաստիարակների այս խումբը մեր իրականության մեջ շատ քիչ է հանդիպում կամ էլ ընդանրապես չի հանդիպում.. 
-Աստված իմ, խնդրում եմ մի տուր այն մարդկանգ մայրանալու կամ ծնող դառնալու բերկրանքը, ովքեր ընդունակ են փոքրիկ անմեղ հրեշտակներին գցել աղբանոցը, մանկատուն, կամ թողնել մի մութ պատի տակ. այդ մարդիկ իրավունք չունեն ծնող կոչվելու նրանք դատարկամիտ են, ում համար երեխան իր է, այլ ոչ թէ մի փոքրիկ հիասքանչ արարած, ով կարող է մի ծիծաղով փոխել քո ողջ կյանքը եւ դեմքիդ անվերջանալի երջանկություն հաղորդել.
-Երիտասարդ աղջիկներ եւ տղաներ, մի' թույլ տվեք ճակատագրական սխալներ քանզի ձեր սխալների արդյունքում միայն տուժում է ձեր փոքրիկ բալիկները.
«Աստված մարդկանց կյանք մեկ անգամ է տալիս, եթե քո ծնողները չեն հրաժարվել քեզանից, ապա դու էլ մի հրաժարվիր նրանից, ում կյանք ես տալիս. Կյանքը մեկն է եթե է քեզ կյանք են տվել դու էլ տուր սիրել են դու ել սիրիր»:

Սառա Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more