▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանումենտի» դղյակները...

Աղքատության ամոթալի ցուցանիշներ ունեցող երկիրը առավել ամոթալի իրավիճակում է հայտնվում, երբ օլիգարխիկ ավտորիտարիզմի զոհ է դառնում' իր ամբողջ պետական հարստությունն ինքն իր ձեռքով հանձնելով անհայտ ծագում ունեցող մարդկանց:

Երևանի կենտրոնից ոչ հեռու՝ քաղաքի ամենածառաշատ և «օլիգարխիկ» թաղամասերից մեկում, իրար հետևից կառուցվում ու վեր են խոյանում շքեղաշուք առանձնատներ, որոնք զարմացնում են իրենց ճարտարապետական լուծումներով և դիզայնով: Խոսքը Բաբայան փողոցի, ժողովրդական լեզվով ասած, «Մանումենտի» դղյակների մասին է: Ամենահետաքրքիրն այն է, որ մի քանի տասնյակ շենքերի սեփականատերերից ընդամենը մի քանիսն են ջրի երես դուրս եկել, այն էլ հաստատ չենք կարող փասել:
Հայաստանը լքողների հրեշավոր քանակի, ժողովրդի՝ հանապազորյա հացի կարիք ունենալու պատճառն այսօրինակ սեփականատերերն ու նրանց հովանավորողներն են:
Շուտով հանրության դատին կներկայացնենք այդ առանձնատների սեփականատերերի «օրինական» եկամուտների մասին պատմող նյութ, որն ավելի պարզորոշ կմատնանշի մեր ժողովրդի «գաղջ» կարգավիճակի պատճառները:

 

Հովհաննես Եսայան

nrnak.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more