Արդեն տեղեկացրել ենք, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Դիլիջանի 1-ն ոլորանում բախվել են մարդատար Mercedes մակնիշի և բեռնատար ավտոմեքենաները, վթարի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է մարդատար Mercedes-ի վրա:
shamshyan.com-ը մանրամասներ է հաղորդել դեպքի վայրից. այս պահին փրկարաները Դիլիջանի ոստիկանների, քաղաքացիների և Դիլիջանի բժշկական կենտրոնի անձնակազմի հետ, ճանապարհային ոստիկանների օգնությամբ փորձում են հատուկ տեխնիկայով ու վերամբարձ կռունկով վիրավոր վարորդին դուրս բերել ավտոմեքենայից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառով ավտոմեքենաների մեծ կուտակում է առաջացել, որը ձգվում է մի քանի կիլոմետր և խցանման մեջ են մնացել նաև կառավարության ավտոմեքենաները, այդ թվում` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների կան վիրավորներ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Մանրամասներն ու բոլոր լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում