▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդի՛կ, ավելի սարսափելի բան կա թաքնված այդ վարքի մեջ, քան կանացի խալաթն է

Օրենքը հավասար է բոլորի համար: Հենց սա չգրված և երբևէ չկիրառված օրենք է եղել: Ոչ մի կապ չունի թե ինչ ազգություն ունի հանցագործը, ինչ նպատակներով է մեկնել արտագնա աշխատանքի կամ ինչպես է փորձում մեղմացնել իր հանցանքը: Եթե արդար դատավարությամբ պարզվի որ նրա մեղքը կա, ապա այո, նա պետք է համապատասխան պատիժը կրի, ի վերջո 18 մարդու մահը ծանր հանցանք է: Սակայն արդյո՞ք արդար կլինի դատը, իմ կարծիքով նման վարքը իրավական դաշտի կողմից վկայում է,որ դատավարությունը արդար չի լինելու: Ինչ է նշանակում շոկի և սթրեսային վիճակի մեջ գտնվող մարդուն հետաքննության պահանջով դեղերով սթափեցնելը: Հենց սա է հանցագործություն, որը կատարվել է ՌԴ իրավական համակարգի կողմից: Կասկածյալին կանացի հագուստով, հողաթափերով դատարան բերելը՝ ստորացուցիչ և իրավական համակարգը պատվազուրկ անող երևույթ է:
Չգիտեմ, գուցե սխալվեմ, բայց իմ կարծիքով այս դեպքը հերթական և շարունակություն ունեցող սադրանքներից մեկն է: Նա ով այդ պրովոկացիան արել է, շատ լավ է ուսումնասիրել այդ վարորդի «մարշրուտը»: Նրանք շատ լավ են իմացել,որ վթար կլինի, բայց այդքան զոհեր չեն «ակնկալել»:

Ինձ համար անկնկալ չէ Հրաչյա Հարությունյանի անօգնական վիճակը: Եթե մեր երկրում մենք անպաշտպանեն ենք և նույնիսկ գրոշի արժեք չունենք, մեզ իշխող, մեր ղեկավարներին հրամայող երկրում կանացի խալաթով դատարան բերելը մեղմ է թվացյալ....

Հովյանի գրառումը

Ֆեյսբուք 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more