Ոչ ոք այնչափ խելագար չէ, որ պատերազմ ցանկանա, քանզի խաղաղ ժամանակ որդիներն են թաղում հայրերին, պատերազմի ժամանակ՝ հայրերը որդիներին։
Հերոդոտոսի հայտնի ասույթին գալիս է լրացնելու այն միտքը, որ խաղաղ ժամանակ ներքին պատերազմում ամենագովելին այն երևույթն է, երբ երիտասարդների բողոքի ձայնին սատարում և ոգեշնչում են մեծ սերնդի մարդիկ։ Այդժամ հասկանում ես, որ թիկունքումդ ուժ կա, որին պաշտպանում ես և որով պաշտպանված ես։
Դա էր վկայում այսօրվա բողոքի ակցիային բազմաթիվ մեծահասակների մասնակցությունը։
Մյուս կողմից էլ ուզում է կենսաթոշակ լինի, գազի գին լինի, տրանսպորտի գին լինի, մարդիկ այնքան են լցված ու հուսալքված դարձել, որ ահել ու ջահել, գյուղացի, թե քաղաքացի, մինիմալ կամ բարձր աշխատավարձ ստացող, ցանկանում է իր ձայնը լսելի դարձնել ու ոչ թե ցորենի պես հնձվել ու ստրկամտորեն, հանապազորյա հացով լավագույն դեպքում ապրել։
Ապագայի տեսլականից զրկված ժողովուրդը երկու ելք ունի. կա՛մ ինքն իր ձեռքով կերտել իր իսկ ապագան (ամեն միջոց կիրառելով), կա՛մ էլ որպես հավաքական մոնոգեն սուբյեկտ վերանալու։
Ընտրությունը մերն է…
Մարդիկ ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել ու ոչ թե ցորենի պես հնձվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet