▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ Գառնի են գնալու՝ ոչ թե մի բաժակ խմելու, այլ՝ պատմամշակութային արժեքներով հիանալու համար

Գառնիի տաճարի մոտ շուտով կարող են սրճարաններ հայտնվել։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նման հեռանկարին դեմ չէ, ավելին՝ կարծում է, որ դա կխթանի զբոսաշրջության զարգացումը։
Ընդդիմախոսները շտապել են հայտարարել, որ ոչնչացվում է պատմամշակութային հերթական հուշարձանը։
Ես կարծում եմ, որ խնդիրը կարել է լուծել՝ ոչ թե որևէ նորարարություն բացառելու, այլ՝ պատմամշակութային արժեքը նորովի, նոր միջավայրում մատուցելու համատեքստում։
Սրճարանը կամ հանգստի գոտին կարող են նպաստել զբոսաշրջությանը, եթե չխաթարեն պատմամշակութային հուշարձանի տեսքը, չլինեն նոր նախագծի «կենտրոնում». մարդիկ Գառնի են գնալու՝ ոչ թե մի բաժակ խմելու կամ մի կտոր քայբաբ ուտելու, այլ՝ պատմամշակութային արժեքներով հիանալու համար։
Այլ խնդիր է, որ ցանկալի կլինի, որ հարակից բարձրորակ ծառայությունները մարդկանց, հատկապես՝ օտարերկրացիներին, ավելի երկար ժամանակով «կապեն» Գառնիի հետ, ինչը կարող է նպաստել նաև այդ համայնքում ինֆրաստրուկտուրաների կայացմանը։

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more