|
«Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հնչեցված հարցին. «Վերջերս ԱԺ-ում ականատես եղանք լսումների: Հիմնական գաղափարը ո՞րն է, ասում են՝ եկեք հանրաքվե անենք, որպեսզի հնարավորություն տանք, որ ժողովուրդն աջակցի այս գաղափարին: Ես ինքս ԵԽ ամբիոնից հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտիկ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը չի աջակցում էդ գաղափարին, նման հայտարարություն չէի անի... Հանրաքվե անե՞լ, թե՞ չանել, ինչո՞ւմն է խնդիրը: Եթե մենք հանրաքվե ենք անում, պետք է քարոզարշավ անենք։ Այդ դեպքում մարդիկ մեզ տալու են հարցեր՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ ոչ։ Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետև ԵՄ ներսում էլ ընթանում են գործընթացներ»,- նշեց Փաշինյանը։ |
«Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ. ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ». Փաշինյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


