▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ ի ծնե դերասան են, տաղանդավոր դերասան…

Կյանքը տոթակեզ, փոշոտ, փշոտ ու հաճախ ձանձրալի ոլորաններով ձգվող, երկար ու ձիգ ճանապարհ է…Հաճախ հոգնեցնող, մեկ-մեկ հետաքրքիր, հաճախ զզվելի, մեկ-մեկ նաեւ երջանիկ…
Աստծո արարչագործ աշխարհում մարդը ծնվելով իր մեջ հավասարապես կրում է բոլոր վեհ ու ազնիվ, միաժամանակ բոլոր չար ձգտումները…Ծնվելով նա` այդ դժբախտ, երջանիկ, ծիծաղելի, հետաքրքիր, տաղանդավոր, հիմար էակը պիտի ձեւանա, պիտի չարչարվի, պիտի խաղա իր դերը` չար, թե բարի, ողբերգական, թե ծիծաղելի…
Այո’, մարդիկ ի ծնե իրոք դերասան են…Տաղանդավոր դերասան…Ծնվելու պահից նրանց շրջապատում են ռեժիսորները, սցենարիստները, ոճաբանները, հուշարարները…Այդ դերում իհարկե ընտանիքն է, շրջապատը, մանկապարտեզը, ուսումնական հաստատությունը, հասարակությունը…Եվ արդյունքում ստացվում են հոյակապ, «տաղանդավոր դերասաններ»: Իհարկե դերերի բաշխման ժամանակ էլ «լավ» դերեր ստանում են նրանք, ովքեր ոչ թե լավ դերասաններ են, այլ լավ ծանոթ ռեժիսորներ ունեն: Տաղանդավոր շատ «դերասաններ» այդպես էլ չեն ստանում իրենց դերը, սպասումի մեջ, անտեսված, անգործ իրավիճակից դառնում իրոք անտաղանդ ու անպետք…
Մարդիկ խաղում են ամեն ինչում, բարյացկամության զազրելի դիմակի տակ թաքնված` քեզ արհամարհելով ստորացնում, բարեհամբույր ժպտում, սակայն մտովի հայհոյում, անիծում, մտածում են մի բան, ասում այլ բան…Ցուցադրաբար շողոքորթում են, քծնում, սակայն մտովի ամենավերջին հիշոցներն են ուղղում իրենց քծնանքի թիրախին: Դերասան են բոլորը, տաղանդավոր դերասաններ կյանքի այս մեծ թատրոնում, կյանքի այս դաժան թատերաբեմում…Աբսուրդի թատրոնում…
Ահեղ դատաստանի ժամանակ, երկնքում` հավերժական դատավորի առջեւ նույնպե՞ս կխաղանք, կփայլենք մեր դերակատարումներով, կկարողանա՞նք կեղծել, ստել, խաբել, քծնել, լավ մարդ ներկայանալ…
Հազիվ թե…
Մնում է մի բան, գոնե բոլորը հիշեն Ահեղ դատաստանի մասին, գուցե մարդ մնան…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more