▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ մեռնում են, որ մարդիկ ապրեն…

Ուկրաինական մայդանի սպանդը, ինչ խոսք, չի կարող անտարբեր թողնել որևէ ողջամիտ մարդու, մանավանդ որ, մայդանում կայացվող որոշումները, կարող են նույնիսկ անուղղակիորեն ազդել քո հայրենիքի հետագա սպասվելիք իրադարձությունների վրա…
Ես գնալով համոզվում եմ, որ հրապարակային գնդակահարությունները դրանք մի ողջ արժեհամակարգի արգասիք են, որոնք խորհրդանշում են իմպերիայի ողջ ՛՛հմայքն՛՛ ու ՛՛առաջընթացի՛՛ միակ զենքը…
Իսկ սրան հակադրվող գաղափարն, իսկապես մտքիցս դուրս չի գալիս…
Երիցս հաստատվում է, որ, այնուամենայնիվ, ազատություն բերող ճանապարհը, բացի բանտերից, անցնում է նաև անմեղ դիակների վրայով…
Մարդիկ մեռնում են, որ մարդիկ ապրեն…
…Պատմությունը չի սիրում, որ իրեն կրկնում են, հակառակը՝ վրեժխնդիր է լինում ավելի դաժանաբար՝ նույն հիմարությունը կրկնելու համար…

 

Նորայր Նորիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more