Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ նախընտրական հանդիպում և քայլերթ է անցկացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
«Քաղաքամայր Երևանի բոլոր վարչական շրջաններում քաղաքացիների ջերմ ընդունելությունն ու վստահությունը մեզ համար մեծ պատասխանատվություն են։
Այս օրերին մարդկանց հիմնական ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ երկրում, սեփական աշխատանքով ապահովել ընտանիքի արժանապատիվ կյանքը։
Հենց այս նպատակով էլ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմքում խաղաղության երաշխավորումն ու սոցիալական արդարությունն են, որովհետև միայն այդ ճանապարհով կարող ենք կառուցել անվտանգ և բարգավաճ Հայաստան»,-Facebook-ում գրել է Գագիկ Ծառուկյանը։


