▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` 2-րդ և 3-րդ տեղում թուրքերն են

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը Բուլղարիայում անցկացվող «DENKOVA-STAVISKI CUP 2024» միջազգային մրցաշարում:

Այս մասին հայտնում է «Օրեր»-ը։ 

«Մարզադպրոցի սաներից Ալբերտ Ղարիբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Սեդա Օհանյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, Արոշա Ռահնաման զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ Նարե Մկրտչյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաներ Մերի Լալայանը, Լիլիթ Մխիթարյանը, Մերի Հակոբյանը Մարինա Գևորգյանը, Նատալի Սահրադյանը, Նարե Մկրտչյանը, Սեդա Օհանյանը, Արոշա Ռահնաման և Ալբերտ Ղարիբյանը նոյեմբերի 5-ից 10-ը Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում մասնակցում են «DENKOVA-STAVISKI CUP 2024» միջազգային մրցաշարին:

Շնորհավորում ենք Մարինային հաղթանակի եւ մյուս մարզիկներին՝ մրցանակային տեղեր գրավելու կապակցությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more