▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտական ոչ-ոքի Լևերկուզենում. Բայեր-Բորուսիա՝ 2-2

Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակներում Լևերկուզենի Բայերը սեփական հարկի տակ հյուրընկալել էր Դորտմունդի Բորուսիային:

Հանդիպման առաջին խաղակեսն իրոք ֆանտաստիկ սատցվեց, իսկ երկորրդ խաղակեսում կարծես թե թիմերը սկսեցին փոքր-ինչ զգուշավորություն ցուցաբերել, իսկ վերջնամասում զգացնել տվեց հոգնածությունը: Արդեն 7-րդ րոպեին Բենդերը բացեց հանդիպման հաշիվն՝ առաջ մղելով Բայերին: Սակայն 29-րդ րոպեին Օլիվեր Կիրխը հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ եզրափակելով Մարկո Ռոյսի փոխանցումը: 6 րոպե անց Կաստրոն կրկին առաջ մղեց Լևերկուզենը ներկայացնող ակումբին, իսկ չորս րոպե հետո արդեն Ռոյսը հավասարություն մտցրեց հաշվի մեջ՝ մրցակցի դարպասը գրավելով 11մ հարվածից:

Հայաստանի ազգային հավաքականի և Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էլ մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 75-րդ րոպեին:

Բայեր Լևերկուզեն-Բորուսիա Դորտմունդ՝ 2-2

 Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more