▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշային հոշոտած պիտբուլի տիրոջ նկատմամբ վարչական ակտ է կազմվել

Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած շների կռվի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն ակտ է կազմել և ուղարկել է Երևանի քաղաքապետարան. այս մասին տեղեկացնում է eMedia.am-ը: Ըստ ՀՀ ոստիկանության, վարչական ակտ կազմվել է առանց դնչկալի «Պիտբուլ» ցեղատեսակի շան տիրոջ վրա, ըստ ՀՀ վարչական իրավախախտունմների մասին օրենքի 113-րդ հոդվածի՝

1. Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով։  

 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:  

Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում «պիտբուլ» ցեղատեսակի շունը հարձակվել էր Մաշա անունով շնիկի վրա և հոշոտել նրան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more