Մայիսի մեկից ժամով կլողանաք և ժամով կծարավեք, Նիկոլի թիվն ա, հանաք-մասխարություն չի․․․
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդը հացը կտրեց, կնիկը՝ ջուրը։ Լրիվ էդ կինոյի մեջ ենք։ Պատրաստվեք, սրանք ջուրն էլ ձեզ շատ են համարում, ուստի մայիսի մեկից ժամով կլողանաք և ժամով կծարավեք, Նիկոլի թիվն ա, հանաք-մասխարություն չի։ Ու եթե էսքանից հետո սրանց ձայն տվող լինի, ուրեմն աշխարհը լրիվ շուռ ա եկել»։
Դիտեք նաև՝
Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան էջում տեսանութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մի շաբաթ առաջ Արեգնազ Մանուկյանի հետ «ՄԱՀԱԿTV»-ում անդրադարձել էինք Երևանի խնդիրներին։ Նշում էինք, որ վայրի շինարարության պատճառով շուտով Երևանի ենթակառուցվածքները կոլապսի են ենթարկվելու։
Ու այսօր տեղեկանում ենք, որ ամռան շոգ ամիսներին, գիշերային ժամերին ամբողջ Երևանը զրկվում է ջրամատակարարումից։ Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ը. «Վեոլիա Ջուր»:
Շուտով հերթը հասնելու է էլեկտրամատակարարմանը»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը գիշերային ժամերին ջրից կզրկվեն Հանրապետության գրեթե բոլոր շրջանների բնակիչները։
Երևանի բոլոր համայնքներում, մեծամասամբ, 24:00-ից 7։00-ը կդադարեցվի ջրամատակարարումը։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է որոշվել, որ մայրաքաղաքի այսինչ թաղամասում շուրջօրյա գրաֆիկը պետք է թողնել անփոփոխ, իսկ մյուսներում դարձնել 17-ժամյա։
Հատկանշական է նաև, որ ինչպես մայրաքաղաքի որոշ հասցեներում, այնպես էլ մարզերում ջրամատակարումը լինելու է օրական 6 ժամով՝ առավոտյան 3 ժամ և երեկոյան 3 ժամ։ Այդպիսի անհասկանալի գրաֆիկ է սահմանված Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի այգեգործական թաղամասում, Աշտարակում, Իջևանի մի շարք փողոցներում։ Իսկ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում ջուր կունենան օրական 4 ժամ՝ 17։00-21։00-ն։
Հանրապետության մի շարք համայնքներում ջրամատակարարումը կլինի 6-10 ժամյա գրաֆիկով։
Սա խայտառակություն որակելը մեղմ կլինի։ Առանց որևէ հիմնավոր բացատրության ջրամատակարարման գրաֆիկի նման փոփոխությունը առաջացրել է մեր հայրենակիցների զայրույթը։ Առանց այդ էլ ջրանջատումները վերջին տարիներին հաճախակի են դարձել։
Ստացվում է, որ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մարզաբնակ մեր հայրենակիցները ջուր կունենան օրական ընդամենը մի քանի ժամ։ Ջրամատակարարման կրճատումից ահռելի վնասներ կկրեն նաև մեր տնտեսվարողները։
Սա հետևանքն է ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման, ենթակառուցվածքների անմխիթար վիճակի և ընդհանրապես, քաղաքային պլանավորման ձախողման»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet