▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսյան եռատոնի նվերը. Շուշին նոր մարզադաշտ ունի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է համարել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը: Դրանց մեջ ներառվում են թե մեծ մարզադաշտերը, թե եվրոպական ստանդարտներին համապատասխան արհեստական խոտածածկով խաղադաշտերը, որոնք հնարավորություն են ընձեռում թե մեծերին, թե փոքրերին շուրջօրյա զբաղվել ֆուտբոլով:

2004 թվականից ի վեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արհեստական խոտածածկով ավելի քան հարյուր խաղադաշտ է կառուցել Երեւանում, Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում:

Այսօր հերթական խաղադաշտը բացվեց Շուշիում, որը մայիսյան եռատոնի օրերին լավագույն նվերն էր Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլային հանրությանը:

Խաղադաշտը ոչ միայն հնարավորություն կտա անցկացնելու ֆուտբոլային հանդիպումներ, խաղեր, այլեւ 410 ֆուտբոլասերների հնարավորություն կտա երկրպագել իրենց սիրելի թիմին, քանի որ խաղադաշտն ունի նաեւ 410 տեղանոց տրիբունա:

Իր ամբողջության մեջ այս հրաշալի մարզադաշտը հանդիսավորապես բացեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը:

Հանդիսությանը ներկա էին նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հանդիսության կապակցությամբ տեղի ունեցած համերգին հաջորդեց ֆուտբոլային հանդիպում Շուշիի դպրոցական ֆուտբոլային թիմերի միջև:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան Շուշիի երեխաներին նվիրաբերեց նաեւ մարզահագուստ և գնդակներ, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more