▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մայր Հայաստանն» առաջարկում է գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, միայն թե դրա մեխանիզմն առաջարկվի։

Այս հայտարարությունից հետո «Մայր Հայաստան» խմբակցությունն Ավինյանին ներկայացրեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու մեխանիզմը՝ երևանցիների 9%-ի ձայնը ստացած «քաղաքապետը» տալիս է հրաժարական, ավագանին երկու անգամ չի՛ ընտրում քաղաքապետ ու ավագանին արձակվում է օրենքի ուժով։

Սակայն, Տիգրան Ավինյանը հրապարակավ ասել է, բայց փաստացի մինչ օրս չի անում իր ասածը։

Հենց այս հարցն էլ ավագանու այսօրվա նիստի մեկնարկին բարձրացրեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more