▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ Բրիտանիայի բնակչուհին մորուքով իրեն ավելի կանացի ու սեքսուալ է զգում

Մեծ Բրիտանիայի 23-ամյա բնակչուհին 11 տարեկանից տառապում է մի հիվանդությամբ, որի արդյուքնում նրա դեմքին բավական խիտ մազածածկույթ է աճել:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Հարնամ Կաուրիի դեմքը, ուսերը, թևերը սեռական հասունացմանը զուգընթաց՝  սկսել են ծածկվել խիտ մազածածկույթով: Դրա պատճառով աղջիկը շատ հաճախ  ծաղրի առարկա էր դառնում դպրոցում: Եղել են  պահեր, երբ նա անգամ կյանքին վերջ տալու ցանկություն է ունեցել: Աղջիկը երկար  ժամանակ անարդյունավետ պայքար է մղել անցանկալի մազածածկույթի դեմ, քանի դեռ չի դարձել կրոնական ուղղություններից մեկի հետևորդ, որը արգելում է մազահեռացումը:

 Այժմ աղջիկը վստահ է, որ երբեք չի փորձի դրանք հեռացնել: Քանի որ Աստված իրեն այդպիսին է ստեղծել և նա երջանիկ  է:

«Մորուքով ես ինձ ավելի կանացի եմ զգում, ավելի սեքսուալ: Ես սովորել եմ սիրել ինձ այնպիսին, ինչպիսին կամ և ոչինչ չի կարող իմ վստահությունը կոտրել:»

Այժմ աղջիկը ուսուցչի օգնական է տեղի դպրոցում:  Նա խոստովանում է, որ շատ հաճախ իրեն «պարոն»-ով են դիմում, սակայն դա արդեն նրա համար որևէ նշանակություն չունի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more