«Մեզ նաև հոգևոր սահմանապահներ են պետք», «Կոմիտասի տակ չեն պարում, պարում են երաժշտության ներքո». այս և ավելի հետաքրքիր գաղափարների շուրջ ծավալվող զրույցին հետևեք Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման այս թողարկման ընթացքում:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ զրույցը ծավալվում է անհայրենիք օլիգարխիկ մշակույթից մինչ խրամատի մտավորական, մերօրյա գարշահոտ խճանկարից մինչ անկախության վտանգավորության սահման թեմաների շուրջ:
Հայկական մշակույթի զարգացման ճանապարհի քարքարոտ հատվածներն ու մշակութային արժեքների շուրջ ծավալվող աղմկահարույց գործընթացները Գագիկ Գինոսյանի մեկնաբանմամբ: